ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Միխայիլ Միշուստին. ԼՂ-ում պատերազմը նույնպես ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա

Միխայիլ Միշուստին. ԼՂ-ում պատերազմը նույնպես ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա
06.11.2020 | 21:34

Լեռնային Ղարաբաղում պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում ստեղծված իրավիճակն ազդել են ԱՊՀ տարածքում տնտեսական ակտիվության վրա։ Մի շարք համաշխարհային խաղացողներ անկայունությունն օգտագործում են սեփական կանոնները պարտադրելու համար, այդ թվում՝ անբարեխիղճ մրցակցության տեսքով, ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է eadaily.com-ը։

Միշուստինը նշել է, որ ստեղծված պայմաններում ԱՊՀ երկրները պետք է մնան ամենամտերիմ տնտեսական գործընկերները։ «ԱՊՀ երկրներում, ինչպես և ամբողջ աշխարհում, տնտեսական ակտիվությունն զգալիորեն նվազել է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է ինչպես փոխադարձ առևտրում, այնպես էլ երրորդ երկրների հետ։ Իրավիճակը բարդանում է նաև այլ գործոններով՝ Բելառուսում, Ղրղզստանում ստեղծված բարդ իրավիճակով և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ»,-ասել է Միշուստինը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ կորոնավիրուսի համավարակը և աշխարհում ընդհանուր անկայունությունը փորձում են օգտագործել «տնտեսական, հաճախ նաև քաղաքական առավելություններ ձեռք բերելու և տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելու համար»։

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ